Արենի

Արենի

Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում,Արփա գետի ափին: Բնակիչները հիմնականում զբաղվում են գինեգործությամբ: Արենիում է անցկացվում գինու ամենամյա համահայկական փառատոնը, որն ավանդաբար կազմակերպվում է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը: 2007թ.-ին պեղումների արդյունքում գյուղի տարածքում գտնվող քարանձավում հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, իսկ 2008թ.-ին՝ աշխարհի ամենահին ՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը: Այցելելով Արենի գինու գործարանը միաժամանակ կվայելենք նրբահամ գինին, կհիանանք չնաշխարհիկ բնությամբ, տեսնելով քարանձավի գտածո հնածոները: