Գոշավանք

Գոշավանք

Գոշավանք համալիրը գտնվում է Գոշ գյուղում, բարձունքի վրա, շրջապատված անտառներով, կառուցվել 12-րդ դարում։ Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային, կրթական, իրավագիտական և հոգևոր կենտրոններից մեկը։ Այս համալիրը հիմնել է միջնադարյան մտածող, իրավագետ, հոգևորական Մխիթար Գոշը , որը հետագայում կոչվել է նրա անունով։ Նա այստեղ է գրել իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Դատաստանագիրքը»։ Այստեղ կան շատ խաչքարեր, նրանցից առանձնակի աչքի է ընկնում «ժանյակազարդ» խաչքարը։