Գորիս

Գորիս

Գորիսը գողտրիկ քաղաք է կառուցված ժայռերի մեջ։ Գորիսը գտնվում է Սյունիքի մարզում, իսկ «Հին Գորիս» գյուղը գտնվում Գորիս գետի ձախ ափին /4կմ հեռու/։ Գորիսը աչքի է ընկնում արտասովոր աշտարակներով, ամրոցներով, բուրգերով, քարանձավներով։ Գորիսը թանգարան է բաց երկնքի տակ։ 1980թ. իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ բարձրարժեք բրոնզյա իրեր։ Գորիսում է գտնվում Ակսել Բակունցի տուն թանգարանը, Գորիսի պատկերասրահը, հնագիտական թանգարանը, որտեղ ներկայացված գտածոները, ցուցանմուշները վկայում են հարուստ մշակութային ժառանգության մասին։ Գորիսում է գտնվում Սուրբ Գ.Լուսավորիչ եկեղեցին, Յոթնաղբյուր, Զանգեր հուշարձանները։