Խոր վիրապ

Խոր վիրապ

Խոր  վիրապ  վանք  ամրոցը  գտնվում  է  Արարատի մարզի  Փոքր Վեդի գյուղի մոտակայքում , Արաքս գետի ձախ ափին, բլրի վրա: Վանք ամրոցը կառուցվել  է 17-րդ դարի վերջին: Ըստ  պատմիչ  Ագաթանգեղոսի  Տրդատ  3-րդ արքան  քրիստոնյաների հալածանքների  շրջանում Գրիգոր Լուսվորչին  նետել  է թունավոր օձերով  և  միջատներով լի  խոր փոսը, որտեղ Գ.Լուսավորիչը անց է կացրել 14 տարի: Խոր վիրապից դուրս գալուց  հետո  Լուսավորիչը՝ արքայի աջակցությամբ  քրիստոնեությունը դարձնում  է Հայաստանի պետական կրոն: Խոր վիրապից  հրաշագեղ տեսարան  է բացվում  դեպի Արարատ  լեռը: