Հաղարծին

Հաղարծին

Հաղարծին նշանակում արծիվների պար, կառուցվել է 12-րդ դարում Բագրատունյաց թագավորության երկու նախարարների կողմից։ Հաղարծին վանական համալիրը գտնվում է գլխավոր ճանապարհից 4կմ հեռավորության վրա՝ անտառի մեջ, բարձունքի վրա։ Համալիրում կա երեք եկեղեցի՝Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Աստվածածին և Սուրբ Ստեփանոսի զանգակատուն։ Համալիրում առկա են նաև յուրահատուկ խաչքարեր, արևային ժամացույց, գեղեցիկ կամարներով սեղանատուն։ Համալիրի բարձունքից բացվում է մի աննկարագրելի գեղեցկություն, որը այցելուներին հաղորդում է յուրօրինակ հոգեկան ներդաշնակցություն: