Նորավանք

Նորավանք

Նորավանքը գտնվում է Վայոց ձորի գեղատեսիլ կիրճերից մեկում։ Համալիրի կառուցման վրա աշխատել են ճարտարապետ Սիրանեսը/12-րդ դարի վերջ / և նշանավոր քանդակագործ, մանրանկարիչ Մոմիկը /14-րդ դար/։ Նորավանքի կառուցման հետ կապված գոյություն ունի գեղեցիկ լեգենդ։ Նկարիչ Մոմիկը սիրահարված էր Սյունիքի տիրակալ՝ իշխան Օրբելյանի գեղեցկուհի դստերը։ Օրիորդն էլ նրան էր սիրում։ Իշխանը իմանալով նրանց սիրո պատմությունը, կանչում է վարպետ Մոմիկին և ասում ,- եթե երեք տարում աննկարագրելի գեղեցկության տաճար կառուցես, աղջկաս կամուսնացնեմ քեզ հետ։ Սիրահար նկարիչը կառուցում է մի հոյակերտ տաճար և գմբեթի վրա բարձրացած վերջին քարը դնելիս, իշխանի ծառան բարձրանում է գմբեթի վրա և ցած է հրում խեղճ սիրահարին։ Նորավանքը , ոչ միայն սրբավայր է , այլև առանձնանում է իր ճարտարապետական գեղեցիկ լուծումներով։ Կարմիր հսկա ժայռերի ֆոնի վրա վեր է խոյանում տաճարը, որը աչքի է ընկնում նուրբ մանրանկարչությամբ և հոյակերտ խաչքարերով։Նորավանքի համալիրը ընդգրկված է Յունեսկոյի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։