Սուրբ Հովհաննես մատուռ

Սուրբ Հովհաննես մատուռ

Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին,Փամբակի լեռնաշղթայի դժվարամատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը վերջին անգամ վերաշինվել է 1958թ-ին։ Ուխտավայրը գյուղի հին անունով կոչվում է Ղալթախչի /որը նշանակում է թամբագործ/: Հարթագյուղը հնագույն բնակավայր է, այստեղ հայտնաբերվել են հնագույն ամրոցատեղի և դամբարանադաշտ, որտեղից հայտնաբերվել են հնագիտական նյութեր։ 13-րդ դարում հայ և եզդի զորավարները Սուրբ Հովհաննեսի աճյունը բերում են Հայաստան և մասունքը թաղում են այդ բարձունքի վրա։ Սրբավայր հասնելու համար ուխտավորները մոտ 3կմ բաձրանում են, գալիս են հավատքով, բժշկվելու և նպատակների իրականացման համար և վերադառնում մեծ հույսով և հավատքով։ Սուրբ Հովհաննեսը շատ զորավոր սուրբ է։ Բարձունքի վրայի խաչքարերը վկայում են այդ մասին։ Մարդիկ խաչքարեր են տեղադրել սրբավայրում ի շնորհակալություն իրականացած նպատակների։ Ասում են խաչքարերի 80 տոկոսը երեխա չունեցող ընտանիքների կողմից են տեղադրված։ Տեղացիները փաստում են, որ վերջին շրջանում շատացել են ուխտավորները։ Իսկ վատառողջների համար, ովքեր չեն կարողանում ոտքով բարձրանալ, արդեն կա մեքենայի ճանապարհ, որով կարող են բարձրանալ մինչև մատուռ։