Տաթևի վանք

Տաթևի վանք

Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր է , նաև 9-րդ դարի պատմամշակութային արժեք։ Գտնվում է Սյունիքի մարզում, Տաթև և Որոտան գետերի կիրճերի միջև եռանկյունաձև ձգվում ժայռեղեն մի թերակղզի, որի վրա կառուցված է վանքը։ Համալիրը ներկայացնում են պարսպատերը, ձիթհանը, Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը, Սուրբ Աստվածածին մատուռ-եկեղեցին,Սուրբ Գրիգոր եկեղեցին,Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Ճոճվող գավազան» հուշարձանը, սեղանատունը, մատենադարանը, ուխտագնացների հյուրատունը և բազմաթիվ ծառայողական շինություններ։ 2010թ. գործարկվեց «Տաթևեր» ճոպանուղին, որը համարվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին /5752մ/։ Տաթևի վանքի բարձունքից բացվում է չքնաղ տեսարան՝ գեղեցիկ բնապատկերներով։